ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԲՆՈՒԹԱԳԻՐ
Ճանապարհորդությունների անվտանգության և միջադեպերի արձագանքման համակարգի փորձագետի ընտրության համար


1. Ընդհանուր տեղեկատվություն
«Տրանս ազգային կոալիցիա» իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը (այսուհետ՝ Պատվիրատու) Առողջության, իրավունքի, գենդերային և սեռական բազմազանության եվրասիական կոալիցիայի (ԵԿՈՄ) ֆինանսական աջակցությամբ մեկնարկել է «Հայաստանում ԼԳԲՏՔԻ իրավապաշտպանների, համայնքային առաջնորդների և ակտիվիստների ֆիզիկական անվտանգության, ճանապարհորդությունների անվտանգության և համայնքային պաշտպանության համակարգերի ամրապնդում» ծրագիրը։
Ծրագրի շրջանակներում Պատվիրատուն հայտարարում է բաց մրցույթ ճանապարհորդությունների անվտանգության և միջադեպերին արձագանքման համակարգի փորձագետի (խորհրդատուի) ընտրության համար։
Ընտրված փորձագետը պատասխանատու կլինի կազմակերպության ճանապարհորդությունների անվտանգության համակարգի մշակման, ճանապարհորդությունների հետ կապված ռիսկերի գնահատման, անվտանգության ուղեցույցի և ընթացակարգերի մշակման, արտակարգ իրավիճակների արձագանքման մեխանիզմների ստեղծման, անհատական ճանապարհորդությունների անվտանգության պլանների պատրաստման, ինչպես նաև կազմակերպության աշխատակիցների և կամավորների համար տեղեկատվական հանդիպման/վերապատրաստման անցկացման համար։


2. Առաջադրանքի նպատակն ու ծավալը
Ընտրված փորձագետը (այսուհետ՝ Խորհրդատու) պատասխանատու կլինի կազմակերպության ճանապարհորդությունների անվտանգության և միջադեպերին արձագանքման համակարգի մշակման և ներդրման գործընթացի իրականացման համար։
Մասնավորապես, Խորհրդատուն պարտավոր կլինի՝
իրականացնել կազմակերպության ճանապարհորդությունների անվտանգության կարիքների և ճանապարհորդությունների հետ կապված ռիսկերի գնահատում,
մշակել կազմակերպության Ճանապարհորդությունների անվտանգության ուղեցույցը,
մշակել ճանապարհորդությունից առաջ անվտանգության ստուգաթերթ (Pre-Travel Safety Checklist),
մշակել ճանապարհորդության ռիսկերի գնահատման ձևաթուղթ (Travel Risk Assessment Form),
մշակել ճանապարհորդությունների ընթացքում արտակարգ իրավիճակների արձագանքման ընթացակարգեր և մեխանիզմներ,
մշակել ճանապարհորդությունների ընթացքում հաղորդակցության և անվտանգության պահպանման գործնական ընթացակարգեր,
պատրաստել 10 անհատական ճանապարհորդությունների անվտանգության պլան ծրագրի շահառուների համար,
ներկայացնել մշակված փաստաթղթերի կիրառման մեխանիզմները և անհրաժեշտության դեպքում կատարել դրանց լրամշակում՝ Պատվիրատուի առաջարկությունների հիման վրա,
կազմակերպել և անցկացնել մեկ տեղեկատվական հանդիպում (կամ կարճ վերապատրաստում) կազմակերպության աշխատակիցների և կամավորների համար՝ ներկայացնելով մշակված ճանապարհորդությունների անվտանգության համակարգը և դրա կիրառման սկզբունքները։
Խորհրդատուի կողմից մշակված բոլոր փաստաթղթերը պետք է լինեն գործնական կիրառման համար նախատեսված, համապատասխանեն կազմակերպության գործունեության առանձնահատկություններին և նպաստեն կազմակերպության ճանապարհորդությունների անվտանգության համակարգի կայուն ներդրմանը։


3. Ժամանակացույց
Խորհրդատվական ծառայությունները կիրականացվեն ծրագրի իրականացման ժամանակահատվածում՝ Պատվիրատուի հետ համաձայնեցված ժամանակացույցի համաձայն։
Աշխատանքների իրականացման վայրը՝ Երևան, Հայաստան (անհրաժեշտության դեպքում՝ առցանց հանդիպումների համակցմամբ)։
Խորհրդատուն պարտավոր է աշխատանքների մեկնարկից առաջ Պատվիրատուի հետ համաձայնեցնել աշխատանքային պլանը, փաստաթղթերի մշակման ժամանակացույցը և տեղեկատվական հանդիպման ծրագիրը։
Աշխատանքների ավարտին Խորհրդատուն Պատվիրատուին պետք է ներկայացնի՝
ճանապարհորդությունների անվտանգության ուղեցույցը,
ճանապարհորդությունից առաջ անվտանգության ստուգաթերթը,
ճանապարհորդության ռիսկերի գնահատման ձևաթուղթը,
ճանապարհորդությունների ընթացքում արտակարգ իրավիճակների արձագանքման ընթացակարգերը,
10 անհատական ճանապարհորդությունների անվտանգության պլանները,
տեղեկատվական հանդիպման/վերապատրաստման անցկացման հաստատող նյութերը։


4. Խորհրդատուի պահանջվող որակավորումները
Դիմորդը պետք է ունենա՝
ճանապարհորդությունների անվտանգության, անվտանգության կառավարման, ռիսկերի գնահատման, ճգնաժամային արձագանքման կամ հարակից ոլորտներում առնվազն 3 տարվա մասնագիտական փորձ,
ճանապարհորդությունների անվտանգության քաղաքականությունների, ընթացակարգերի կամ ներքին կարգավորող փաստաթղթերի մշակման փորձ,
ճանապարհորդությունների ռիսկերի գնահատման և արտակարգ իրավիճակների արձագանքման մեխանիզմների մշակման փորձ,
վերապատրաստումների, աշխատարանների կամ տեղեկատվական հանդիպումների կազմակերպման և անցկացման փորձ,
միջազգային անվտանգության չափանիշների և ռիսկերի կառավարման գործնական մոտեցումների իմացություն,
ցանկալի է ունենալ քաղաքացիական հասարակության կազմակերպությունների, մարդու իրավունքների պաշտպանների կամ խոցելի խմբերի հետ աշխատանքի փորձ,
հայերեն լեզվի գերազանց, իսկ անգլերեն լեզվի լավ իմացություն,
բարձր վերլուծական, հաղորդակցման և հաշվետվությունների պատրաստման հմտություններ։


5. Վարձատրություն և պայմաններ
Խորհրդատուի վարձատրության չափը կսահմանվի բաց մրցույթի արդյունքների հիման վրա։
Դիմորդները պետք է ներկայացնեն ֆինանսական առաջարկ, որը պետք է ներառի խորհրդատվական ծառայությունների ամբողջական արժեքը, ներառյալ ճանապարհորդությունների անվտանգության ուղեցույցի, ռիսկերի գնահատման գործիքների, անհատական անվտանգության պլանների, տեղեկատվական հանդիպման և առաջադրանքի կատարման հետ կապված մյուս աշխատանքների իրականացումը։
Վճարումն իրականացվելու է Պատվիրատուի և ընտրված Խորհրդատուի միջև կնքված ծառայությունների մատուցման պայմանագրի համաձայն։
Վճարման պայմանները, աշխատանքների կատարման վերջնաժամկետները, արդյունքների ընդունման կարգը, ինչպես նաև կողմերի իրավունքներն ու պարտականությունները կսահմանվեն կնքվող պայմանագրով։
Խորհրդատուն պարտավորվում է ապահովել մշակված բոլոր փաստաթղթերի ինքնատիպությունը, պահպանել ծրագրի շրջանակներում ստացված տեղեկատվության գաղտնիությունը և բոլոր աշխատանքային արդյունքների նկատմամբ օգտագործման իրավունքները փոխանցել Պատվիրատուին՝ պայմանագրով սահմանված կարգով։


6. Գնահատման ընթացակարգ
Դիմումները կգնահատվեն «Տրանս ազգային կոալիցիա» ՀԿ-ի կողմից ձևավորված ընտրող հանձնաժողովի կողմից՝ հետևյալ չափանիշներով․
մասնագիտական փորձ և համապատասխանություն առաջադրանքի պահանջներին,
ճանապարհորդությունների անվտանգության, ռիսկերի գնահատման և միջադեպերին արձագանքման ոլորտում փորձ,
առաջարկվող տեխնիկական մոտեցման, մեթոդաբանության և աշխատանքային պլանի որակն ու իրատեսությունը,
ֆինանսական առաջարկի հիմնավորվածությունը և համապատասխանությունը նախատեսվող աշխատանքների ծավալին։
Պատվիրատուն իրեն իրավունք է վերապահում անհրաժեշտության դեպքում անցկացնել հարցազրույց կարճ ցուցակում ընդգրկված թեկնածուների հետ, ինչպես նաև պահանջել լրացուցիչ տեղեկատվություն կամ պարզաբանումներ։
Պատվիրատուն իրեն իրավունք է վերապահում մերժել ցանկացած դիմում՝ առանց հիմնավորման պարտավորության։


7. Ինչպես դիմել
Դիմելու համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը․
ինքնակենսագրություն (CV),
կարճ մոտիվացիոն նամակ կամ տեխնիկական առաջարկ, որտեղ կներկայացվի առաջադրանքի իրականացման մոտեցումը և մեթոդաբանությունը,
ֆինանսական առաջարկ,
առկայության դեպքում՝ նախկինում մշակված համանման ճանապարհորդությունների անվտանգության ուղեցույցների, ընթացակարգերի կամ խորհրդատվական աշխատանքների օրինակներ կամ դրանց ցանկը։
Փաստաթղթերը պետք է ուղարկել Պատվիրատուի կողմից հայտարարված էլեկտրոնային փոստի հասցեին՝ մինչև 2026 թվականի օգոստոսի 15-ը ներառյալ:
Նամակի վերնագրի դաշտում պարտադիր նշել՝
«Բաց կանչ՝ Ճանապարհորդությունների անվտանգության և միջադեպերին արձագանքման համակարգի փորձագետ»։
Ուշացած, թերի կամ պահանջվող փաստաթղթերը չներառող դիմումները չեն դիտարկվի:

📄 PDF Viewer