ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԲՆՈՒԹԱԳԻՐ

Կազմակերպության ֆիզիկական անվտանգության համակարգի փորձագետի ընտրության համար

1. Ընդհանուր տեղեկատվություն

«Տրանս ազգային կոալիցիա» իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը (այսուհետ՝ Պատվիրատու) Առողջության, իրավունքի, գենդերային և սեռական բազմազանության եվրասիական կոալիցիայի (ԵԿՈՄ) ֆինանսական աջակցությամբ մեկնարկել է «Հայաստանում ԼԳԲՏՔԻ իրավաաշտպանների, համայնքային առաջնորդների և ակտիվիստների ֆիզիկական անվտանգության, ճանապարհորդությունների անվտանգության և համայնքային պաշտպանության համակարգերի ամրապնդում» ծրագիրը։  Ծրագրի շրջանակներում Պատվիրատուն հայտարարում է բաց մրցույթ կազմակերպության ֆիզիկական անվտանգության համակարգի փորձագետի (խորհրդատուի) ընտրության համար։ Ընտրված փորձագետը պատասխանատու կլինի կազմակերպության ֆիզիկական անվտանգության ռիսկերի գնահատման, կազմակերպության անվտանգության քաղաքականությունների և ընթացակարգերի մշակման, ինչպես նաև աշխատակիցների և կամավորների համար նոր անվտանգության համակարգի վերաբերյալ տեղեկատվական հանդիպման/վերապատրաստման անցկացման համար։

2. Առաջադրանքի նպատակն ու ծավալը

Ընտրված փորձագետը (այսուհետ՝ Խորհրդատու) պատասխանատու կլինի կազմակերպության ֆիզիկական անվտանգության համակարգի մշակման և ներդրման գործընթացի իրականացման համար։ Մասնավորապես, Խորհրդատուն պարտավոր կլինի՝

Խորհրդատուի կողմից մշակված բոլոր փաստաթղթերը պետք է լինեն գործնական կիրառման համար նախատեսված, համապատասխանեն կազմակերպության գործունեության առանձնահատկություններին և նպաստեն կազմակերպության ֆիզիկական անվտանգության համակարգի կայուն ներդրմանը։

3. Ժամանակացույց

4. Խորհրդատուի պահանջվող որակավորումները

Դիմորդը պետք է ունենա՝

5. Վարձատրություն և պայմաններ

6. Գնահատման ընթացակարգ

Դիմումները կգնահատվեն «Տրանս ազգային կոալիցիա» ՀԿ-ի կողմից ձևավորված ընտրող հանձնաժողովի կողմից՝ հետևյալ չափանիշներով․

Պատվիրատուն իրեն իրավունք է վերապահում անհրաժեշտության դեպքում անցկացնել հարցազրույց կարճ ցուցակում ընդգրկված թեկնածուների հետ, ինչպես նաև պահանջել լրացուցիչ տեղեկատվություն կամ պարզաբանումներ։

Պատվիրատուն իրեն իրավունք է վերապահում մերժել ցանկացած դիմում՝ առանց հիմնավորման պարտավորության։

7. Ինչպես դիմել

Դիմելու համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը․

Փաստաթղթերը պետք է ուղարկել Պատվիրատուի կողմից հայտարարված էլեկտրոնային փոստի հասցեին՝ մինչև 2026թ․ օգոստոսի 15-ը ներառյալ։

Նամակի վերնագրի դաշտում պարտադիր նշել՝

«Բաց կանչ՝ Կազմակերպության ֆիզիկական անվտանգության համակարգի փորձագետ»։

Ուշացած, թերի կամ պահանջվող փաստաթղթերը չներառող դիմումները չեն դիտարկվի։

📄 PDF Viewer