ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԲՆՈՒԹԱԳԻՐ
Կազմակերպության ֆիզիկական անվտանգության համակարգի փորձագետի ընտրության համար
1. Ընդհանուր տեղեկատվություն
«Տրանս ազգային կոալիցիա» իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը (այսուհետ՝ Պատվիրատու) Առողջության, իրավունքի, գենդերային և սեռական բազմազանության եվրասիական կոալիցիայի (ԵԿՈՄ) ֆինանսական աջակցությամբ մեկնարկել է «Հայաստանում ԼԳԲՏՔԻ իրավաաշտպանների, համայնքային առաջնորդների և ակտիվիստների ֆիզիկական անվտանգության, ճանապարհորդությունների անվտանգության և համայնքային պաշտպանության համակարգերի ամրապնդում» ծրագիրը։ Ծրագրի շրջանակներում Պատվիրատուն հայտարարում է բաց մրցույթ կազմակերպության ֆիզիկական անվտանգության համակարգի փորձագետի (խորհրդատուի) ընտրության համար։ Ընտրված փորձագետը պատասխանատու կլինի կազմակերպության ֆիզիկական անվտանգության ռիսկերի գնահատման, կազմակերպության անվտանգության քաղաքականությունների և ընթացակարգերի մշակման, ինչպես նաև աշխատակիցների և կամավորների համար նոր անվտանգության համակարգի վերաբերյալ տեղեկատվական հանդիպման/վերապատրաստման անցկացման համար։
2. Առաջադրանքի նպատակն ու ծավալը
Ընտրված փորձագետը (այսուհետ՝ Խորհրդատու) պատասխանատու կլինի կազմակերպության ֆիզիկական անվտանգության համակարգի մշակման և ներդրման գործընթացի իրականացման համար։ Մասնավորապես, Խորհրդատուն պարտավոր կլինի՝
- իրականացնել կազմակերպության ֆիզիկական անվտանգության ռիսկերի գնահատում՝ ուսումնասիրելով կազմակերպության գրասենյակային տարածքները, իրականացվող միջոցառումները, հանդիպումները և արտաքին գործընկերների հետ համագործակցության ձևերը,
- բացահայտել կազմակերպության հիմնական անվտանգության ռիսկերը, խոցելիությունները և առաջնահերթ միջամտության ոլորտները,
- մշակել և Պատվիրատուին ներկայացնել կազմակերպության ֆիզիկական անվտանգության քաղաքականությունը,
- մշակել միջոցառումների անվտանգության կազմակերպման կանոնները,
- մշակել արտակարգ իրավիճակների արձագանքման և տարհանման ընթացակարգերը,
- մշակել արտաքին գործընկերների հետ անվտանգ համագործակցության կանոնները,
- ներկայացնել մշակված փաստաթղթերի կիրառման մեխանիզմները և անհրաժեշտության դեպքում կատարել դրանց լրամշակում՝ Պատվիրատուի առաջարկությունների հիման վրա,
- կազմակերպել և անցկացնել մեկ տեղեկատվական հանդիպում (կամ կարճ վերապատրաստում) կազմակերպության աշխատակիցների և կամավորների համար՝ ներկայացնելով մշակված անվտանգության համակարգը, դրա կիրառման սկզբունքները և յուրաքանչյուր աշխատակցի ու կամավորի դերակատարությունը անվտանգության ապահովման գործընթացում։
Խորհրդատուի կողմից մշակված բոլոր փաստաթղթերը պետք է լինեն գործնական կիրառման համար նախատեսված, համապատասխանեն կազմակերպության գործունեության առանձնահատկություններին և նպաստեն կազմակերպության ֆիզիկական անվտանգության համակարգի կայուն ներդրմանը։
3. Ժամանակացույց
- Խորհրդատվական ծառայությունները կիրականացվեն ծրագրի իրականացման ժամանակահատվածում՝ Պատվիրատուի հետ համաձայնեցված ժամանակացույցի համաձայն։
- Աշխատանքների իրականացման վայրը՝ Երևան, Հայաստան (անհրաժեշտության դեպքում՝ առցանց հանդիպումների համակցմամբ)։
- Խորհրդատուն պարտավոր է աշխատանքների մեկնարկից առաջ Պատվիրատուի հետ համաձայնեցնել աշխատանքային պլանը, փաստաթղթերի մշակման ժամանակացույցը և տեղեկատվական հանդիպման ծրագիրը։
- Աշխատանքների ավարտին Խորհրդատուն Պատվիրատուին պետք է ներկայացնի՝
- կազմակերպության ֆիզիկական անվտանգության ռիսկերի գնահատման հաշվետվությունը,
- ֆիզիկական անվտանգության քաղաքականությունը,
- միջոցառումների անվտանգության կազմակերպման կանոնները,
- արտակարգ իրավիճակների արձագանքման և տարհանման ընթացակարգերը,
- արտաքին գործընկերների հետ անվտանգ համագործակցության կանոնները,
- տեղեկատվական հանդիպման/վերապատրաստման անցկացման հաստատող նյութերը։
4. Խորհրդատուի պահանջվող որակավորումները
Դիմորդը պետք է ունենա՝
- ֆիզիկական անվտանգության, կազմակերպությունների անվտանգության կառավարման, ռիսկերի գնահատման, ճգնաժամային կառավարման կամ հարակից ոլորտներում առնվազն 3 տարվա մասնագիտական փորձ,
- կազմակերպությունների համար անվտանգության քաղաքականությունների, ընթացակարգերի կամ ներքին կարգավորող փաստաթղթերի մշակման փորձ,
- անվտանգության ռիսկերի գնահատման և գործնական առաջարկությունների մշակման փորձ,
- վերապատրաստումների, աշխատարանների կամ տեղեկատվական հանդիպումների կազմակերպման և անցկացման փորձ,
- անվտանգության ոլորտում միջազգային չափանիշների և ռիսկերի կառավարման գործնական մոտեցումների իմացություն,
- ցանկալի է ունենալ քաղաքացիական հասարակության կազմակերպությունների, մարդու իրավունքների պաշտպանների կամ խոցելի խմբերի հետ աշխատանքի փորձ,
- հայերեն լեզվի գերազանց, իսկ անգլերեն լեզվի լավ իմացություն,
- բարձր վերլուծական, հաղորդակցման և հաշվետվությունների պատրաստման հմտություններ։
5. Վարձատրություն և պայմաններ
- Խորհրդատուի վարձատրության չափը կսահմանվի բաց մրցույթի արդյունքների հիման վրա։
- Դիմորդները պետք է ներկայացնեն ֆինանսական առաջարկ, որը պետք է ներառի խորհրդատվական ծառայությունների ամբողջական արժեքը, ներառյալ անվտանգության ռիսկերի գնահատման իրականացումը, փաստաթղթերի մշակումը, տեղեկատվական հանդիպման անցկացումը և առաջադրանքի կատարման հետ կապված մյուս աշխատանքները։
- Վճարումն իրականացվելու է Պատվիրատուի և ընտրված Խորհրդատուի միջև կնքված ծառայությունների մատուցման պայմանագրի համաձայն։
- Վճարման պայմանները, աշխատանքների կատարման վերջնաժամկետները, արդյունքների ընդունման կարգը, ինչպես նաև կողմերի իրավունքներն ու պարտականությունները կսահմանվեն կնքվող պայմանագրով։
- Խորհրդատուն պարտավորվում է ապահովել մշակված բոլոր փաստաթղթերի ինքնատիպությունը, պահպանել ծրագրի շրջանակներում ստացված տեղեկատվության գաղտնիությունը և բոլոր աշխատանքային արդյունքների նկատմամբ օգտագործման իրավունքները փոխանցել Պատվիրատուին՝ պայմանագրով սահմանված կարգով։
6. Գնահատման ընթացակարգ
Դիմումները կգնահատվեն «Տրանս ազգային կոալիցիա» ՀԿ-ի կողմից ձևավորված ընտրող հանձնաժողովի կողմից՝ հետևյալ չափանիշներով․
- մասնագիտական փորձ և համապատասխանություն առաջադրանքի պահանջներին,
- կազմակերպությունների անվտանգության, ռիսկերի գնահատման և անվտանգության քաղաքականությունների մշակման ոլորտում փորձ,
- առաջարկվող տեխնիկական մոտեցման, մեթոդաբանության և աշխատանքային պլանի որակն ու իրատեսությունը,
- ֆինանսական առաջարկի հիմնավորվածությունը և համապատասխանությունը նախատեսվող աշխատանքների ծավալին։
Պատվիրատուն իրեն իրավունք է վերապահում անհրաժեշտության դեպքում անցկացնել հարցազրույց կարճ ցուցակում ընդգրկված թեկնածուների հետ, ինչպես նաև պահանջել լրացուցիչ տեղեկատվություն կամ պարզաբանումներ։
Պատվիրատուն իրեն իրավունք է վերապահում մերժել ցանկացած դիմում՝ առանց հիմնավորման պարտավորության։
7. Ինչպես դիմել
Դիմելու համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը․
- ինքնակենսագրություն (CV),
- կարճ մոտիվացիոն նամակ կամ տեխնիկական առաջարկ, որտեղ կներկայացվի առաջադրանքի իրականացման մոտեցումը և մեթոդաբանությունը,
- ֆինանսական առաջարկ,
- առկայության դեպքում՝ նախկինում մշակված համանման քաղաքականությունների, ընթացակարգերի կամ խորհրդատվական աշխատանքների օրինակներ կամ դրանց ցանկը։
Փաստաթղթերը պետք է ուղարկել Պատվիրատուի կողմից հայտարարված էլեկտրոնային փոստի հասցեին՝ մինչև 2026թ․ օգոստոսի 15-ը ներառյալ։
Նամակի վերնագրի դաշտում պարտադիր նշել՝
«Բաց կանչ՝ Կազմակերպության ֆիզիկական անվտանգության համակարգի փորձագետ»։
Ուշացած, թերի կամ պահանջվող փաստաթղթերը չներառող դիմումները չեն դիտարկվի։